Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսությամբ զբաղվողներին
Հասարակություն
20:40 16/06/2025
Տարածաշրջան

Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսությամբ զբաղվողներին

Իրանում այսօր մահապատժի են ենթարկել 3 հոգու, ովքեր Իրանում լրտեսությամբ են զբաղվել Իսրայելի օգտին։  Այս մասին հայտնում է mizanonline.ir-ը։

Գործակալության տվյալներով՝ նրանք պարգեւատրման դիմաց զգալի տեղեկատվություն են փոխանցել Իրանի մասին, ինչպես նաեւ կապ են պահպանել իսրայելական հետախուզության երկու սպաների հետ:

«Սիոնիստական ​​ռեժիմի համար լրտեսություն անող Իսմայիլ Ֆիքրին կախաղան է բարձրացվել՝ Գերագույն դատարանում քրեական դատավարության ամբողջական գործընթացն անցնելուց և դատավճիռը հաստատելուց ու վերջնականապես հայտարարելուց հետո»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում մահապատժի են ենթարկել լրտեսությամբ զբաղվողներին